ՄԻԵԴ-ը բավարարել է «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» հայցը և Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել փոխհատուցում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր Ռուսաստանին մեղավոր է ճանաչել Եվրոպական կոնվենցիաների մի շարք հոդվածները խախտելու մեջ՝ կապված երկրից Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսման հետ:

Այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարարությունը: Վրաստանը Ռուսաստանի դեմ միջպետական հայցը ՄԻԵԴ էր ներկայացրել 2007 թվականի մարտի 26-ին՝ կապված 2006 թվականի աշնանը Ռուսաստանի տարածքում Վրաստանի քաղաքացիների հալածանքների հետ:

ՄԻԵԴ-ը բավարարել է «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» հայցը՝ ընդունելով, որ 2006 թվականին Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների արտաքսումը կրել է համակարգված բնույթ: ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել տուժածներին: Փոխհատուցման չափը բանակցությունների ճանապարհով պետք է հստակեցվի 12 ամսվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս