Բաժիններ՝

Ուկրաինան ունի պաշտպանության նոր նախարար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան Վալերի Գելետեյին այսօր նշանակել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում: Նրա թեկնածությունը Գերագույն ռադային ներկայացրել էր երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Գելետեյի թեկնածության օգտին Գերագույն ռադայում արտահայտվել է 260 պատգամավոր: Բացի այդ, Գերագույն ռադան Միխայիլ Կովալին ազատել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից: Տվյալ որոշման օգտին քվեարկել է 327 պատգամավոր:

Վալերի Գելետեյը հայտնի է նրանով, որ Վիկտոր Յուշչենկոյի նախագահության ժամանակ՝ 2007-2009 թվականներին, գլխավորել է Պետական պահպանման վարչությունը: Այս տարվա մարտին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը նրան նշանակել էր դարձյալ տվալ պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031