Բաժիններ՝

Ճապոնիան խոստացել է չեղյալ հայտարարել ԿԺԴՀ-ի սահմանած պատժամիջոցների մի մասը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան խոստացել է չեղյալ հայտարարել ԿԺԴՀ-ի սահմանած պատժամիջոցների մի մասը, սակայն մի պայմանով, որ ԿԺԴՀ-ը պետք է ներկայացնի Ճապոնիայի առևանգված քաղաքացիների մասին հետաքննության արդյունքները:

Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Նրա խոսքերով՝ պատժամիջոցների մի մասի չեղյալ հայտարարումը հնարավոր է, եթե իրենք տեսնեն, որ ԿԺԴՀ-ը հիրավի տրամադրված է հարցի լուծմանը:

Ընդ որում, Տոկիոն հուսով է, որ Փհենյանը, ի թիվս այլնի, կներկայացնի իր առևանգված քաղաքացիների գտնվելու վայրի մասին տվյալներ: Տոկիոյում վստահ են, որ ԿԺԴՀ-ի հատուկ ծառայությունները 1970-ական թվականներից առևանգել են Ճապոնիայի 17 քաղաքացի: ԿԺԴՀ-ը տվյալ փաստը ճանաչել է 13 մարդու հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս