
102-րդ ռազմաբազան մասշտաբային զորավարժություններ է սկսել

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են հրամանատարա-շտաբային մասշտաբային զորավարժություններ, որոնք կտևեն մինչև շաբաթվա վերջ: Զորավարժություններին մասնակցում է 600 զինծառայող և ավելի քան 200 ռազմական տեխնիկա:
Ալագյազի ու Կամհուդի ուսումնա-մարզական համալիրներում անցկացվող վարժանքներում ներառված են տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրահատրանսպորտներ, հրետանի, БУК-М1-2 և С-300В ՀՕՊ-ի համալիրներ, МиГ-29 կործանիչներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի էսկադրիլիա:
Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը հայտնել է, որ նման միջոցառումներն անցկացվում են տարեկան երկու անգամ, ինչի նպատակը Հայաստանում ծառայող բոլոր կատեգորիների ռուս զինծառայողներին պատրաստելն է: