Մարզահամերգային համալիրը գնել ցանկացող չկա. «Փաստինֆո»
«Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի շենքի համար հայտարարված արդեն 3-րդ աճուրդի ժամկետի ավարտին մնացել է 4 օր, սակայն ԴԱՀԿ ծառայությունը դեռ ոչ մի հայտ չի ստացել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մարզահամերգային համալիրը նաև 4-րդ անգամ աճուրդի դրվի, Ռիմա Եգանյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո` 3-րդ աշխատանքային օրը, օրենքով սահմանված կարգով, լոտը դարձյալ դրվում է աճուրդի:
«Վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի 10 տոկոսի չափով»,- հավելեց մեր զրուցակիցը:
Մանրամասներն՝ այստեղ