«Գազպրոմը» պլանավորել է «Սիբիրի ուժը» գազատարի կառուցումը սկսել օգոստոսին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմը» պլանավորել է «Սիբիրի ուժը» գազատարի կառուցմանը ձեռնամուխ լինել այս տարվա օգոստոսին, որով ռուսական գազը կուղարկվի Չինաստան: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը.
«Մենք ունենք գործողությունների հստակ պլան: Բոլոր պարտականությունները բաշխված և սահմանված են սեղմ ժամկետում: Մեր նպատակն է արդեն օգոստոսին «Սիբիրի ուժի» առաջին ճյուղի կառուցումը սկսելը»: Այդ գազատարով գազամատակարարումները սկսվելու են 2019 թվականին:
«Գազպրոմը» և Չինական ազգային նավթագազային կորպորացիան համապատասխան պայմանագիրը ստորագրել են 2014 թվականի մայիսի 21-ին: Պայմանագիրը կքնվել է 30 տարով և նախատեսում է տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում: