Բաժիններ՝

Սպիտակ տանը կարծում են, որ Նուրի ալ-Մալիքին պետք է հրաժարական տա. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը կարծում են, որ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին պետք է հրաժարական տա: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կարծում է, որ ալ-Մալիքին ի վիճակի չէ պայմանավորվել սուննի փոքրամասնության հետ և կայունացնել իրավիճակը:

Բացի այդ, Վաշինգտոնը կցանկանար, որ Իրաքի քաղաքական կուսակցությունները նոր կառավարություն ձևավորեին՝ առանց ալ-Մալիքիի: Գնալով ավելի շատ ամերիկացի օրեսնդիրներ ու նրանց արաբ դաշնակիցներ (Սաուդյան Արաբիա ու ԱՄԷ) են ճնշում գործադրում Սպիտակ տան վրա, որ նա հրաժարվի Իրաքի վարչապետին աջակցելուց:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցներն ուժեղացրել են իրենց քննադատությունն Իրաքի վարչապետի հասցեին՝ կապված նրա հրապարակավ հայտարարությունների հետ: Սրանից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները սկսել են պարեկություն կատարել Իրաքի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս