
Ինչ սմարթֆոններ են նախընտրում հայտնի ֆուտբոլիստները (լուսանկարներ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ՝ Mail.ru-ն պատրաստել է ֆոտոշարք, թե ինչ սմարթֆոններ են օգտագործում հայտնի ֆուտբոլիստները։
Ի դեպ, շարքում տեղ են գտել ֆուտբոլիստներ, ովքեր չեն մասնակցում Մունդիալ 2014-ին։ Այդուհանդերձ, կարծում ենք՝ հետաքրքրությունը դրանից չի թուլանում։
Չենք նշել նաև ֆուտբոլիստների անունները, քանի որ համոզված ենք՝ իրական ֆուտբոլասերները դրա կարիքը չունեն։
Ինչպես երևում է նկարներից, ֆուտբոլիստների զգալի մասը նախընտրում է iPhone-ը։ Տարածված է նաև Samsung-ը. այս բրենդին է նախապատվություն տալիս, օրինակ, Արգենտինայի հավաքականի և Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին։