Բաժիններ՝

Չիլիի հավաքականի հոբելյանական հաղթանակն ու «մնացյալ աշխարհի» բարդույթի հաղթահարումը (տեսանյութ)

Sport-express.ru-ի փոխանցամբ` Չիլիի հավաքականը Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության ժամանակ B խմբում իր առաջին խաղում 3:1 հաշվով հաղթանակ է տարել Ավստրալիայի հավաքականի նկատմամբ:

Դրա շնորհիվ Չիլիի հավաքականը ներկա դրությամբ B խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով  Հոլանդիայի հավաքականին, ով ունի գնդակների տարբերության ավելի լավ ցուցանիշ: Չիլիի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի աշխարհի գործող չեմպիոններ իսպանացիների հետ:

Ավստրալիայի հավաքականի դեմ հաղթանակը հոբելյանական 10-րդն էր Չիլիի համար` Աշխարհի առաջնություններում անցկացրած 30 խաղերում: Ուշագրավ է, որ Ավստրալիայի հետ խաղում Չիլիի հավաքականին վերջապես հաջողվեց հաղթահարել «մնացյալ աշխարհի» հետ բարդույթը:

Չիլիի հավաքականը վերջապես կարողացավ Աշխարհի առաջնություններում հաղթել Եվրոպան ու Ամերիկան չներկայացնող հավաքականի:Աֆրիկյան կամ ասիական թիմերի հետ նախկին 4 խաղերում Չիլիի հավաքականը կամ պարտվել է, կամ էլ ոչ ոքի է խաղացել:

Իսկ ահա 40 տարի առաջ հենց Չիլիի հավաքականի հետ խաղում ավստրալացիներին հաջողվեց Աշխարհի առաջնություններում նվաճել պատմական մեկ միավոր` 0:0 հաշվով ավարտելով հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս