Բաժիններ՝

Իսպանիայի հավաքականը Հոլանդիայի հետ խաղով սահմանեց յուրօրինակ հակառեկորդներ (տեսանյութ)

Sport-express.ru-ի փոխանցմամբ` Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության B խմբում Իսպանիայի ու Հոլանդիայի հավաքականների հանդիպումը, որն ավարտվել է 5:1 հաշվով հոլանդացիների հաղթանակով, հավերժ մտավ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:

2014 թվականի Աշխարհի առաջնության իրենց մեկնարկային խաղում ընդունելով միանգամից 5 գոլ` աշխարհի գործող չեմպիոններ իսպանացիները սահմանեցին յուրօրինակ հակառեկորդներ: Աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում դեռ նման բան չէր պատահել գործող տիտղոսակրի հետ:

Նախկին հակառեկորդը գրանցվել է 1950 թվականին, երբ 1938 թվականի Աշխարհի առաջնության հաղթողներ իտալացիներն իրենց առաջին հանդիպման ժամանակ 2:3 հաշվով զիջեցին Շվեդիայի հավաքականին: Մնացյալ բոլոր դեպքերում աշխարհի գործող չեմպիոնները մեկնարկային հանդիպման ժամանակ բաց չեն թողել մեկ գոլից ավելի:

Ի թիվս այլնի, Իսպանիայի հավաքականը կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը` որպես աշխարհի գործող չեմպիոն: Առաջին անգամ է պատահում, որ գործող չեմպիոնները պարտվեն 4 գնդակի տարբերությամբ (նախկինում դա եղել է միայն 3 գնդակի տարբերությամբ):

Բացի այդ, նախորդ երկու դեպքերում այդ ֆիասկոները գրանցվել են վճռորոշ հանդիպումների ժամանակ և երկու դեպքում էլ հաղթողի դերում հանդես են եկել ֆրանսիացիները:

Ֆրանսիայի հավաքականը 1958 թվականի Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար պայքարում ԳՖՀ-ի հետ հանդիպումը շահել է 6:3 հաշվով, իսկ 40 տարի անց` 1998 թվականին, տնային մրցաշարի եզրափակիչ հանդիպման ժամանակ Բրազիլիայի հավաքականին պարտության է մատնել 3:0 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս