Բաժիններ՝

Արտեմ Ասատրյանը տեղեկություն չունի՝ քանի հոգի են կուտակայինից հրաժարվելու դիմում ներկայացրել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկություն չունի կուտակային վճարներից հրաժարվելու համար ներկայացվող դիմումների ո՛չ քանակի, ո՛չ էլ դրանց հետ կապված հնչող ահազանգերի մասին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ եթե կան կոնկրետ դեպքեր, երբ գործատուն մերժում է ընդունել աշխատակցի դիմումը, ապա յուրաքանչյուր դեպք պետք է առաձին քննվի:

«Օրենքի շրջանակներում յուրաքանչյուր կողմ կարող է իր իրավունքներն իրացնել»,- ասաց նախարարը:

Ասատրյանը նաև նշեց, թե տեղեկատվություն չունի անգամ իր ղեկավարած գերատեսչությունում ինչքան դիմումներ են ներկայացվել: Ամեն դեպքում, ըստ նրա, սոցիալական ոլորտի աշխատակիցներն ավեի լավատեղյակ են կենսաթոշակային բարեփոխումների նպատակներին և գիտակցում են դրանց անհրաժեշտությունը: Ասատրյանը նկատեց, որ կամավոր կուտակային համակարգին մասնակիցների թիվն արդեն շատ քիչ էր:

Նշենք, որ «Դ!ԵՄ ԵՄ» շարժման կողմից ահազանգ էր հնչեցվել, որ դպրոցներում կուտակայինից հրաժարվելու դիմումների հետ մեկտեղ աշխատակիցներից պահանջում են նաև աշխատանքից ազատման դիմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս