Բաժիններ՝

Թուրքիայում անվտանգության ուժերի ու PKK-ի կողմնակիցների բախման հետևանքով վիրավորվել է 16 զինծառայող

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Դիարբեքիրի նահանգի Լիջեի շրջանում ու Մուշի նահանգի Վարթո շրջանում փոխհրաձգություն է գրանցվել զինծառայողների ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK)  կողմնակիցների միջև:

Փոխհրաձգության համար պատճառ է հանդիսացել այն, որ PKK-ի կողմնակիցները փակել են տեղի ավտոմայրուղիները: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է անվտանգության ուժերի 16 զինծառայող: Միջադեպերը գրանցվել են երեկոյան ժամերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս