Յուրահատուկ համբավ ունեցող դատավորի որդին ազատվեց բանակից. «ՀԺ»

«ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում որոշում կայացրեց պարտադիր զորակոչից մինչև 2019թ. տարկետում տրամադրել Դավիթ Ռուբենի Ներսիսյանին»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Վերջինս յուրահատուկ համբավ ունեցող դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդին է։ Դավիթ Ներսիսյանին տարկետում տալու միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը՝ կանխատեսելով, որ 18-ամյա այդ երիտասարդը ապագայում դառնալու է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հզոր մասնագետ։

Նկատենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը քաղաքական բնույթի բազմաթիվ դատավարություններ է անցկացրել, մասնավորապես՝ 2000 թ. Արկադի Վարդանյանին կալանավորելու սանկցիաներ էր տալիս, հետագայում մերժում էր Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացրած հայցերը և այլն»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս