
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին կմիանա մինչև հունիսի 15-ը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը: Այս մասին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը.
«Խնդրում եմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի ստորագրման ժամկետ սահմանել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը»: