Բաժիններ՝

Լավրովն ու Քերին քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը:

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը, ըստ որի՝ կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել Ուկրաինայի նախագահական ընտրությունները և երկրի արևելքում իրականացվող հատուկ գործողությունը:

Լավրովն անհրաժեշտ է համարել, որ Կիևը դադարեցնի Ուկրաինայի հարավ-արևելքում տարվող պատժիչ գործողությունը և շուտափույթ գործարկի համազգային երկխոսություն ՝ ներառյալ հարավ-արևելքի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսությունը՝ հանուն իրավիճակի խաղաղ կարգավորման:

Լավրովն ու Քերին պայմանավորվել են շարունակել Ուկրաինայի հարցով աշխատանքային շփումները: Նրանք քննարկել են նաև Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս