
Թալիբներին զայրացրել է ԱՄՆ-ի նոր պլանը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թալիբանը» Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման նոր նպլանն անվանել է «օկուպացման շարունակում»:
Զինյալներին զայրացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությունը, որ ամերիկյան զինվորական կոնտինգենտը իսլամական հանրապետությունում կմնա մինչև 2016 թվականի ավարտը:
«Թալիբանի» ներկայացուցիչների խոսքերով՝ ամերիկացիները շարունակում են իրենց օկուպացումը: Թալիբները խոստացել են, որ երկրում ջիհադը չի դադարեցվի այնքան, քանի դեռ աֆղանական հողում գտնվում է գեթ մեկ ամերիկացի զինվոր: