Կախա Բենդուկիձեն նշանակվել է Ուկրաինայի նախագահի խորհրդական
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կախա Բենդուկիձեն հաստատել է Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշատոնում նշանակվելու մասին տեղեկատվությունը: Նա հավելել է, որ արդեն իսկ մասնակցել է խորհրդատուների խորհրդի առաջին նիստին, որում նրանից բացի, ներգրավված են նաև երկու կանադացի և մեկ ամերիկացի խորհրդական:
Բենդուկիձեի խոսքերով՝ տվյալ խորհուրդը հավաքվելու է ամեն ամիս, դրանում քննարկվելու են Ուկրաինայի տնտեսության արդիականացման հարցերը. «Ուկրաինան այսօր գտնվում է ծանր իրավիճակում, ինչը բազում տարիներ ոչինչ չանելու հետևանք է:
Ես դիմում եմ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ խնդրելով առավելագույնս աջակցել Ուկրաինային, ով ինչով կարող է: Եթե ես կարող եմ ինչ-որ կերպ օգնել Ուկրաինային, ապա բնականաբար ես շատ ուրախ եմ դրա համար»:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշտոններում Միեիլ Սաակաշվիլու և Գրիգոլ Կատամաձեի նշանակմանը, ապա Բենդուկիձեն հայտարարել է, որ տեղեկացված չէ այդ հարցում:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում զբաղեցնել ձևական պաշտոններ: