Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Իլհամ Ալիևին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Օբաման շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին՝ կապված 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանական Հանրապետության ստեղծման հետ, որը որակվել է որպես «մուսուլմանական աշխարհի առաջին աշխարհիկ ու ժողովրդավարական երկիր»:
Նամակում Օբաման ընդգծել է երկու երկրների ուժեղ համագործակցությունը անվտանգության հարցերում և բարձր է գնահատել Աֆանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանն Ադրբեջանի մասնակցությունը: Նամակում Օբաման անդրադարձել է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրին՝ կոչ անելով կատարել այդ ոլորտում ստանձնած պարատավորությունները:
Օբաման ընդգծել է, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար: