Բաժիններ՝

Ռուսաստանն այլևս երբեք չի հանձնի Ղրիմը. Լեոնիդ Կուչմա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման կարծում է, որ Ուկրաինան չի կարողանա վերադարձնել Ղրիմը և նոր իշխանությունների գլխավոր առաջադրանքը պետք է լինի Ուկրաինայի կազմում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի պահպանումը.

«Մենք արդեն իսկ կորցրել ենք Ղրիմը, և կարծում եմ, որ այն վերադարձնելն անիրատեսական է, քանի որ Ռուսաստանը «վաբանկ է գնացել»: Նրա համար չկա ճանապարհ դեպի հետ: Նա այլևս երբեք չի հանձնի Ղրիմը:

Ներկայումս փաստացի պատերազմ է ընթանում Դոնբասում: Գլխավոր առաջադրանքը, որը կանգանած կլինի նոր նախագահի առջև, Ուկրաինայի կազմում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի պահպանումն է: Չէ՞ որ տարածքային կորուստներն ամենավատ կորուստներն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031