Օլանդը Մարգվելաշվիլուն հրավիրել է Ֆրանսիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն պաշտոնապես հրավիրել է այցելել Ֆրանսիա: Մարգվելաշվիլին Փարիզ կմեկնի հուլիսի 14-ին:

Մարգվելաշվիլին Ֆրանսիայում կմասնակցի Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված միջոցառումներին և այլ երկրների նախագահների ու վարչապետների հետ միասին ներկա կգտնվի զորահանդեսի:

Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Մարգվելաշվիլին հանդիպելու է նաև Ֆրանսիայի վրացական համայնքի ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031