Բաժիններ՝

Մոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. Պեսկով

Մոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ամերիկյան ղեկավար Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ

Տեղի է ունենում առաջարկների փոխանակում հանդիպման հնարավոր օրակարգի վերաբերյալ։ Կողմերը կարծիքներ են փոխանակում այդ հաշվով։ Կարող են լինել ամենատարբեր հարցեր», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թրամփի մտադրությունը՝ շփումների ընթացքում բարձրացնել ապամիջուկայնացման հարցերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կմեկնի Չինաստան և մտադիր է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30