
Հակաահաբեկչական գործողությունը պետք է տևի ոչ թե ամիսներ, այլ՝ ժամեր. Պորոշենկո

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատար Պյոտր Պորոշենկոն պնդում է, որ շարունակվի Ուկրաինայի արևելքում տարվող հակաահաբեկչական գործողությունը, սակայն հանդես է գալիս դրա ձևաչափի փոփոխման օգտին.
«Ես աջակցում եմ դրա շարունակմանը, սակայն պահանջում եմ ձևաչափի փոփոխում: Հակաահաբեկչական գործողությունը պետք է լինի առավել արդունավետ և անցկացվի ավելի կարճ ժամանակում: Հակաահաբեկչական գործողությունը չի կարող և չի շարունակվի 2-3 ամիս: Այն պետք է տևի և կտևի ժամեր:
Ուկրաինայի նոր իշխանությունների առաջին քայլերն ուղղվելու են ուկրաինական բանակի ու իրավապահ մարմինների մարտունակության բարձրացմանը: Այդ ժամանակ մենք արդեն իսկ կտեսնենք հակաահաբեկչական արդյունավետության շատ արագ մեծացում: Դրանում կարելի կլինի համոզվել շուտով»:
Նշվում է, որ ներկա դրությամբ Դոնեցկի օդանավակայանում փոխհրաձգություն է ընթանում: