Օբաման շնորհավորել է Գարիբաշվիլիին՝ կապված Անկախության տոնի հետ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուն՝ կապված նրա հետ, որ այսօր Վրաստանում նշում են Անկախության տոնը:
Իր նամակում Օբաման գրել է, որ վերջին մեկ տարում ԱՄՆ-ը հպարտորեն է աջակցել Վրաստանին, ուր անցկացվել են ազատ ու արդար նախագահական ընտրություններ ու նորընտիր նախագահի երդմնակալությունը, և երկրի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունը հանձնելու գործընթացն ավարտվել է սահմանադրական ճանապարհով և նշանակվել է նոր վարչապետ:
Օբաման ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքներին Վրաստանի հավատարիմ գտնվելը ստեղծում է հիմք՝ ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև ամուր ու աճող գործընկերության համար:
Օբաման հուսով է նայում Գարիբաշվիլիի ու նախագահ Մարգվելաշվիլիի համագործակցությանը՝ կապված ժողովրդավարական ինստիտուտների համախմբման, օրենքի գերակայություն հաստատելու և Վրաստանում քաղաքական բազմակարծություն ապահովելու հետ.
«Առաջիկա ՏԻՄ ընտրություններն ու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ակնակալվող ստորագրումը հավելյալ հնարավորություններ են ապահովում Վրաստանի տպավորիչ առաջընթացի համար»: