Բաժիններ՝

Ռուսաստանը ցանկանում է կրկնապատկել Չինաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է կրկնապատկել Չինաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալը.

«Չինաստանի հետ համագործակցությունն ընթանում է աճող տեմպերով: Եվ եթե ներկայումս երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 100 միլիարդ դոլար, ապա նոր նպատակը 200 միլիարդ դոլարն է»:

Նովակի խոսքերով՝ ռուսական ընկերությունները պետք է առավելություններ ունենան «Սիբիրի ուժը» գազամուղի կառուցման շրջանակներում անցկացվելիք մրցույթներում:

Մայիսի 21-ին Ռուսաստանն ու Չինաստանը 30 տարով գազային պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ Ռուսաստանն արևելյան երթուղով տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարելու Չինաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս