Ադրբեջանի ՊՆ-ը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից 100 տանկ մատակարարելու մասին տեղեկատվությունը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլը մեկնաբանել է ռուսական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է T-90C տիպի 100 տանկ.

«Ադրբեջանի զինված ուժերի նյութատեխնիկական բազայի բարելավումն իրականացվում է փուլ առ փուլ՝ բանակը ժամանակակից սպառազինությամբ երկրի նախագահի տված հանձնարարականին համաձայն:

Ադրբեջանի զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ապահովելն իրականացվոմ է առավել շահավետ (քանակի, որակի ու գնի համադրման տեսանկյունից) ու վստահելի գործընկերների հետ համագործակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս համապատասխանել ռազմատեխնիկական բազայի ամենաբարձր պահանջներին»:

Տեսանյութեր

Լրահոս