
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ՀՀԿ Նախագահ ընտրվելուց հետո, ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագումարի պատվիրակներին՝ վստահության համար:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար չափազանց մեծ պատիվ է Հանրապետական կուսակցությունն առաջնորդել դեպի նոր հաջողություններ:
«Ուզում եմ, որպեսզի բոլորդ համոզված լինեք, որ ես դա անելու եմ մեծ պատասխանատվությամբ»,-կուսակցական ընկերներին վստահեցրել է ՀՀԿ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմ