Բաժիններ՝

Նոր մանրամասնր՝ Գյումրու ավտովթարից. վարորդը սթափ չի եղել (տեսանյութ)

Tsayg.am-ը գրում է. Մայիսի 24-ին, ժամը 06:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրու Անկախության հրապարակում: Արվեստների ակադեմիայի դիմաց բախվել են «ՎԱԶ 21 06» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «ՎԱԶ 21 06» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևորը տեղում մահացել են:

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Աղյուսի 124 տան բնակիչ, 1990 թվականին ծնված Հովհաննես Ալեքսանյանը շտապբուժօգնության մեքենայով իրավապահների հսկողությամբ ժամը 6:15 տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Տուժածը հետազոտվել է, այնուհետ իրավապահները վերջինիս կրկին տարել են համապատասխան բաժանմունք: Ըստ կենտրոնի ընդունարանի աշխատակցի, 9:30-ին իրավապահները Հովհաննես Ալեքսանյանին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Ներկա պահին Ալեքսանյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս