Տիգրան Սարգսյանը եկավ Սերժ Սարգսյանի հետ. Հովիկ Աբրահամյանն ավելի ուշ միացավ նախագահին. Առավոտ
Առավոտ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՀՀԿ 15-րդ համագումարը: Համագումարին մասնակցում է նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա շենք մտավ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության մյուս անդամների հետ:
Գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը շենք մտավ նախագահի շքախմբից մեկ րոպե առաջ եւ արագ գնաց գրանցվելու, ապա մոտեցավ նախագահին ու մինչեւ դահլիճ միասին շարունակեցին ճանապարհը: Տիգրան Սարգսյանը լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել: Ասաց առաջիկայում հանգամանալից կխոսի այն ամենի մասին, ինչը կհետաքրքրի լրագրողներին:
Լրագրողները նախկին վարչապետից ցանկանում էին իմանալ`ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, փաստեց, որ իր վարչապետության օրոք ՀՀ–ում գործում էր ստվեր և այժմ խաղի կանոններ են փոխվում։ Համագումարին մասնակցում են նա եւ գործող և նախկին մարզպետներ, նախարարներ: Նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով նույնպես չպատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո իրեն դեռ հարյուր օր է հարկավոր ։
Մանրամասներն՝ այստեղ