
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բարեկամավանը. aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Բարեկամավանի բնակիչները հայտնեցին, որ մայիսի 23-ի կեսօրից մինչեւ ժամը 18-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերի եւ գյուղի վրա: Ադրբեջանցիները կրակել են սահմանը պաշտպանելու համար հերթափոխի մեկնող զինվորական մեքենայի, բարեկամավանցիներից մեկի «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Գնդակներից երկուսը խոցել են Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի առանձնատան տանիքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: