
ԵԽԽՎ նախագահը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Իլգար Մամեդովին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Իլգար Մամեդովին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Մայիսի 22-ին ՄԻԵԴ-ը կայացրեց REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործով որոշումը, ըստ որի՝ Մամեդովին կալանքի տակ առնելու նպատակը եղել է նրան լռեցնելու ու պատժելու մտադրությունը:
Բացի այդ, ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել էր 22.000 եվրոյի փոխհատուցում վճարել Իլգար Մամեդովին: