
Մայիսի 25-ին Ուկրաինայում կդադարեցվի հակաահաբեկչական գործողության անցկացումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի ուժայինները նախագահական ընտրությունների օրը՝ մայիսի 25-ին, դադարեցնելու են հակաահաբեկչական գործողության անցկացումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն.
«Մեր առաջադրանքն է բոլոր ուկրաինացիների համար ապահովել անվտանգություն, խաղաղասիրություն, թափանցիկ ուղի, որպեսզի նրանք կարողանան քվեարկել: Մենք այդ օրը չենք պլանավորում ռազմական որևէ գործողություն»:
Հակաահաբեկչական գործողության իրազեկման գծով օպերատիվ խմբի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը Facebook-ի իր էջում գրել է, որ Լուգանսկի մարզում մեկ օրում մարտերի հետևանքով սպանվել է մինչև 20 և վիրավորվել է մոտ 30 զինյալ: Միևնույն ժամանակ զոհվել է ուկրաինացի 2 և վիրավորվել է 7 զինծառայող: