
Թուրքական ROKETSAN ընկերությունն այս տարի կավարտի Ադրբեջանին ռեակտիվ համակարգերի մատակարարումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ROKETSAN ընկերությունն այս տարի կավարտի Ադրբեջանին 122 և 130 միլիմետր տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումը: Այս մասին հայտարարել է ROKETSAN-ի ներկայացուցիչները:
Նրանց խոսքերով՝ մատակարարումներն իրականացվում են գրաֆիկի համաձայն՝ առանց որևէ խնդրի: Նրանք ընդգծել են, որ Ադրբեջանը մեծապես հետաքրքրված է «օդ-երկիր» դասի SOM հրթիռների նկատմամբ, որոնք մոտ ժամանակներս կհայտնվեն Թուրքիայի զինված ուժերի սպառազինության տակ:
F-16 կործանիչների կողմից գործածվող SOM հրթիռի հեռահարությունը կազմում է 250 կիլոմետր, ապագայում պլանավորված է այդ հրթիռները կիրառել նաև F-4 և МиГ-29 կործանիչների վրա: