
«Վերնիսաժում» վիրավորված 26-ամյա երիտասարդին երկրորդ անգամ կվիրահատեն. NEWS.am

«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանի վիճակը ծանր է, մի քանի օրից նրան կրկին պետք է վիրահատեն: Այս մասին այսօր` մայիսի 22-ին, NEWS.am-ին ասել է Մյասնիկի ծանոթներից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը:
«Նորից են վիրահատելու, որովհետև վիճակը տենց էլ չի դզվել: Ոսկորը փշրված ա, չի կպնում: Վիճակը մի քիչ կայունանա, մի քանի օրից կվիրահատեն»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ դեպքի օրը Մյասնիկը «Վերնիսաժ» էր գնացել շուն գնելու։ Նշենք, որ Մյասնիկ Հայրապետյանը վիրավորվել է գոտկատեղից, եւ մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը մեծ քանակությամբ արյուն է կորցրել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: