Ես նպատակ չեմ հետապնդել միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին. Մորնինգսթար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված իր հարցազրույցի նկատմամբ ադրբեջանցի քաղաքական մի շարք գործիչների կոշտ արձագանքը.

«Ես նպատակ չեմ հետապնդել միջամտելու ներքին գործերին: Կարդացել եմ իմ հարցազրույցի մեկնաբանությունները: Շատերը համաձայնվել են իմ բառերի հետ, շատերն էլ՝ ոչ: Ոմանք համաձայնվել են իմ բառերի մի մասի հետ, ոմանք էլ՝ ոչ: Յուրաքանչյուրն իրավունք ունի ազատորեն արտահայտել իր մտքերը:

Ինձ հետ կարելի է համաձայնվել կամ էլ ոչ: Յուրաքանչյուրը կարող է կիսվել իր մտքերով: Իմ գլխավոր առաջադրանքը հավասարկշիռ դիրքորոշում պահպանելն է, իմ մտքերը հավասարակշիռ ձևով արտահայտելը: Եթե հարցազրույցի արդյունքում բարի մտադրություններով քննարկում սկսվի պաշտոնատար անձանց ու քաղաքացիական հասարակության միջև, ապա դա կլինի դրական երևույթ»:

Տեսանյութեր

Լրահոս