Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի ու Հարավային Կորեայի ռազմանավերը կրակել են միմյանց վրա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի ռազմանավն առնվազն մեկ արկ է արձակել Հարավային Կորեայի պարեկանավի ուղղությամբ: Ի պատասխան՝ Հարավային Կորեայի նավը համազարկ է տվել:

Միջադեպը գրանցվել է երկու երկրների ծովային սահմանին՝ Դեղին ծովում գտնվող Ենպհենդո կղզու մոտ: Կղզին գտնվում է Հարավային Կորեայի վերահսկողության տակ, սակայն ԿԺԴՀ-ը վիճարկում է դրա պատկանելությունը:

Նախկինում վիճելի կղզու բնակիչները Սեուլի ու Փհենյանի հակամարտության հետևանքով արդեն իսկ քանիցս հայտնվել են կրակի տակ: 2010 թվականին ԿԺԴՀ-ի զորքերը հրետակոծել էին կղզու տարածքը, ինչի հետևանքով զոհվել էր 4 տեղաբնակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս