ԵՄ-ը 19 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանի տնտեսական զարգացմանը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն ու ԵՄ-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ի կողմից Վրաստանին 19 միլիոն եվրո հատկացնելու համար: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն.
«19 միլիոն եվրոյի մասին ֆինանսական համաձայնագիրը (Վրաստանին) ԵՄ-ի աջակցության ևս մեկ ապացույց է: Այն ուղղված է վրացական հիմնական ինստիտուտների պատշաճ կառավարմանը, ներդրումային ու ձեռնարկատիրական միջավայրի բարելավմանն ու տնտեսական զարգացմանը»:
Բառոզուն հավելել է, որ Գարիբաշվիլու հրավերով հունիսին ժամանելու է Վրաստան: Հունիսի 27-ին Վրաստանն ու ԵՄ-ը ստորագրելու են Ասոցացման համաձայնագիրը: