Յագլանդը ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը գտնվում է Ադրբեջանում: Այցի հիմնական նպատակը ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակ համատեղ աշխատանքների պլանի քննարկումն է:

Այս մասին հայտարարել է Յագլանդի մամլո քարտուղար Դենիել Հոլգտենը: Նրա խոսքերով՝ Յագլանդն իր ադրբեջանական այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաև էներգետիկայի ու արդարադատության նախարարների հետ:

Յագլանդի ադրբեջանական այցը տևելու է մինչև մայիսի 22-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031