
Նաիրա Զոհրաբյան. Շուշան Պետրոսյանը պետք է պարզաբանի՝ ինչու է վիրավորել լրագրողներին. epress.am

Կապ չունի լրագրող է, լրագրող չէ, մարդու հասցեին նման արտահայտություն անելը անընդունելի է: Epress.am-ի հետ զրույցում ասել է նախկին լրագրող, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի՝ լրագրողների հասցեին արված վիրավորական հայտարարությանը։ Պետրոսյանը լրագրողներին անբարոյական էր անվանել։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի՝ Ռուզաննա Ստեփանյանի Վերնիսաժի դեպքերի մասին հնչեցրած հարցադրումից հետո ԱԺ հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասել է. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»:
Ավելի ուշ՝ armlur.am-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանն ասել էր, թե ինքը լրագրողին չի վիրավորել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: