Սամվել Կարապետյանն արեց շատ ուշագրավ մի արտահայտություն՝ Ծառուկյանը չուզենալով, բայց դե ֆակտո օգնեց իշխանությանը. Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Բավականին ուշագրավ մի հանգամանք․ Սամվել Կարապետյանի բավականին բաց խոսեց ներքաղաքական, ներընդդիմադիր իրողությունների մասին՝ արտահայտելով, որ այդտեղ չկա եւ չի կարող լինել միատարրություն, առավել եւս՝ բացարձակ միատարրություն։

Նա արեց շատ ուշագրավ մի արտահայտություն՝ Ծառուկյանը չուզենալով, բայց դե ֆակտո օգնեց իշխանությանը։ Կարապետյանն, իհարկե, արձանագրում է, որ ԲՀԿ 4 տոկոսը յուրացվել է, բայց նաեւ բավականին թափանցիկ ակնարկում՝ իսկ գուցե ԲՀԿ-ն սխա՞լ է գնահատել իրավիճակն ու պետք է դուրս գար պայքարից մայիսի 29-ին (ընտրարշավից դուրս գալու վերջին օրը), հօգուտ ընդդիմության առավել մեծ շանս ունեցող ուժի։

Ինքս առիթ ունեցել եմ անդրադառնալ այս թեմային, նշելով, որ՝ իհարկե ԲՀԿ ձայնը յուրացվել է, դա ակնհայտ է։ Բայց եթե, օրինակ, կուսակցությունը հավաքեր ոչ թե սահմանային 4, այլ, օրինակ, 6-7 տոկոսին մոտ ձայն, ապա հնարավոր չէր լինի «փոշիացնել» երկու-երեք տոկոսը եւ դուրս թողնել ԲՀԿ-ին։ Եվ այս իմաստով է, որ Ծառուկյանի կալանավորման առնչությամբ ես գրեցի, որ «նա պատժվում է», այսպես ասած, վատ ընտրարշավի «համար»։

Հասկանալի է, կամ՝ հասկացողին շատ պարզ է, որ ես դրանով ոչ թե արդարացնում եմ Ծառուկյանի հանդեպ գործողությունը, այլ մատնացույց էի անում դրա քաղաքական առանցքային տողատակ։

Հիմա ըստ էության խնդրի մասին բավականին թափանցիկ ակնարկում է Սամվել Կարապետյանը, որ Գագիկ Ծառուկյանը դարձել է ոչ ճիշտ քաղաքական հաշվարկի «զոհ», եւ դրանով նաեւ՝ ընդդիմադիր դաշտին օգտակար լինելու իր շոշափելի հնարավորությունը կամա, թե ակամա դարձրել է օգտակար իշխանության համար։ Եվ այստեղ, իհարկե, առաջանում են շատ հարցեր, թե ովքեր են եղել Ծառուկյանի նախընտրական խորհրդատուները, որ նրան, ի դեպ՝ հերթական անգամ մղել են ձախողման»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930