Բաժիններ՝

Դատապարտյալը 1.1 միլիարդ դրամ է պահանջում. Խաչիկ Ասլանյանն՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության ու ԱՆ նախարարության

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Խաչիկ Ասլանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Մարինե Խոսրոֆյանի, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արդարադատության նախարարության` գումարի բռնագանձման պահանջի մասին։ ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, դատապարտյալը պահանջում է 1.108.400.000 դրամ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ հայցադիմումը վերադարձվել է, քանի որ ըստ դատարանի հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները չեն պահպանվել: Խաչիկ Ասլանյանը առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որը գտել է, որ բողոք բերած անձի փաստարկները հիմնավոր են և ենթակա բավարարման: Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Խաչիկ Ասլանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, վերացնել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 19.12.2013 թվականի որոշումը և այն համարվել ընդունված սկզբնական ներկայացման օրը:

Առաջին դատական նիստը նշանակված է մայիսի 21-ին՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս