
Ուկրաինան պատրաստվում է հայց ներկայացնել ՌԴ-ի դեմ՝ 100 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջով. Տուրչինով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել Ռուսաստանի գազային շանտաժին և Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու ամեն տիպի ձևաչափերին.
«Ուկրաինան դրա համար դիմել է միջնորդ դատարան, որպեսզի կանխի այն ձևաչափը, որի դեպքում Ռուսաստանը մշտապես միակողմանիորեն վերանայում է (գազի) գները՝ մեծացնելով դրանք: Ռուսաստանի ագրեսիան, Ղրիմի զավթումն Ուկրաինայի տնտեսությանը պատճառել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս:
Ուկրաինայի արդարադատության նախարարությունը լուրջ հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ: Խոսքը գնում է ավելի քան 1 տրիլիոն գրիվնայի կամ ավելի քան 100 միլիարդ դոլարի մասին: Միջազգային կանոններով, երբ գործը դիտարկվում է միջազգային միջնորդ դատարանում, մի կողմը չի կարող միակողմանիորեն կասեցնել վիճարկվող պայմանագիրը»: