Բաժիններ՝

Եգիպտոսում տևական ժամկետով ազատազրկման են դատապարտել «Մուսուլման եղբայրների» ավելի քան 160 աջակիցների

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական դատարանը երեկ մինչև 15 տարի ազատազրկման է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների նկատմամբ:

Իսլամական խմբավորման վրա հերթական անգամ է նմանատիպ ճնշում գործադրվում մայիսի 26-27-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, որոնցում ակնկալվում է պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հաղթանակը:

Հասան Ֆարիդի դատարանը «Մուսուլման եղբայրների» 126 աջակիցների դատապարտել է մինչև 10 տարվա ազատազրկման՝ բռնությունների ու ահաբեկչությունների մասին: Նրանց տուգանել են նաև 1000 եգիպտական ֆունտով (մոտ 150 դոլար):

Բացի այդ, ավելի քան 37 մարդ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ կապված Կահիրեի մետրոպոլիտենը պայթեցնելու ենթադրյալ փորձի հետ: Այս տարվա ապրիլի վերջին էլ Եգիպտոսում 683 իսլամականի դատապարտել էին մահվան՝ բռնություններ ու սպանություններ հրահրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս