Բաժիններ՝

ԱՄՆ-ը հերքել է Ուկրաինայի արևելքում ԿՀՎ-ի ու ՀԴԲ-ի աշխատակիցների զոհվելու մասին տեղեկատվությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմը հերքել է Ուկրաինայի արևելքում տարվող գործողության ժամանակ ԿՀՎ-ի (CIA) ու ՀԴԲ-ի (FBI) աշխատակիցների զոհվելու մասին հաղորդագրությունները:

Սպիտակ տանը կից ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ԿՀՎ-ը նույնպես հայտարարել է, որ իր աշխատակիցներից որևէ մեկը չի սպանվել Ուկրաինայի արևելքում:

ԿՀՎ-ը հայտարարել է, որ ռուսամետ ակտիվիստներն ամերիկացի գործակալներին սպանելու մասին տեղեկություններ են տարածում քարոզչական նպատակներով:

Նախորդ շաբաթվա վերջին Սլավյանսկի քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարևը հայտարարել էր, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները սպանել են ԱՄՆ հատուկ ծառայությունների 13 աշխատակցի և վիրավորել 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս