Դեռ լուծված չէ սեպտեմբերին Վրաստանին MAP տրամադրելու հարցը. Ռասմուսեն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն դեռ չի լուծել սեպտեմբերին կայանալիք իր գագաթաժողովում Վրաստանին MAP (դաշինքին անդամակցելու գործողությունների պլան) տրամադրելու հարցը: Այս մասին երեկ Սլովակիայում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.

«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա մենք դիտարկելու ենք բաց դռների քաղաքականությունը, սակայն դեռ վաղ է ասել, թե ինչ կերպ: Ես կարծում եմ, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել բարեփոխումների պլանում, անցկացրել է օրինակելի ընտրություններ, նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին, նպաստել է փոխգործակցության ամրապնդմանը: Այդ առաջընթացը պետք է ընդգծել գագաթաժողովում: Սակայն դեռ վաղ է ասել, թե կոնկրետ ինչպես»:

Տեսանյութեր

Լրահոս