
Շտեֆան Ֆյուլեն ժամանել է Կիև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն գտնվում է Կիևում, ուր պլանավորել է քննարկել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի հարցը:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը: Նա մանրամասնել է, որ Ֆյուլեի այսօրվա կիևյան այցը հանդիսանում է Եվրահանձնաժողովի ու Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների միջև այն հանդիպումների շարունակություն, որոնք տեղի են ունեցել երեքշաբթի, Բրյուսելում:
Շտեֆան Ֆյուլեն հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի, վարչապետ Արսենի Յացենյուկի, քաղաքացիական հասարակության և Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ: