Բաժիններ՝

Համաուկրաինական երկրորդ «կլոր սեղանը» անցկացվելու է ոչ թե Դոնեցկում, այլ՝ Խարկովում

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի խորհրդարանի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ազգային միասնության համաուկրաինական «կլոր սեղանը» անցկացվելու է վաղը, Խարկովում:

Համաուկրաինական առաջին «կլոր սեղանը» անցկացվել էր մայիսի 14-ին, մայրաքաղաք Կիևում: Դրա հաջորդ օրն Ուկրաինայի առաջին (1991-1994) նախագահ Լեոնիդ Կրավչուկը հայտարարել էր, որ համաուկրաինական հաջորդ «կլոր սեղանը» անցկացվելու է մայիսի 17-ին, Դոնեցկում:

Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Տարուտան այն ժամանակ հայտնել էր, որ Դոնեցկը պատրաստ կլինի երկու օր անց հյուրընկալել ազգային միասնության համաուկրաինան «կլոր սեղանը»:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի ու վարչապետ Արսենի Յացենյուկի տարածած համատեղ հայտարարությունում նշված էր, որ Ուկրաինայի ղեկավարությունը նախաձեռնում է ազգային միասնության համաուկրաինական «կլոր սեղաններ»՝ բոլոր շրջանների քաղաքական բոլոր ուժերի, հասարակության ներկայացուցիչների ու գիտնականների մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս