Սիրուշոն՝ «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխության ժամանակ (լուսանկարներ)
Ինչպես հայտնի է՝ մայիսի 11-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի «Palm springs» հանգստավայրի «Agua Galinete» խաղատան սրահում առաջին անգամ անցկացվել է «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությունը։
Երգչուհի Սիրուշոն նույնպես մասնակցել է այդ մրցանակաբաշխությանը՝ արժանանալով «Հայկական փոփ երաժշտության թագուհի» մրցանակին:
Ֆեյսբուքյան իր էջում Սիրուշոն տեղադրել է իր լուսանկարները՝ գրելով. «Այս անգամ Պռեգոմեշի ելույթի հագուստի համար համագործակցել եմ հայ շնորհալի մոդելավորող Վահան Խաչատրյանի հետ: Անչափ հաճելի է ունենալ նման աշխատասեր և նպատակասլաց հայրենակիցներ»: