
Էրդողանն ու Օտորբաևը քննարկել են Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ղրղզստանի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևի հետ հանդիպման ժամանակ քննարկել է թուրք-ղրղզական հարաբերությունների ընթացիկ իրավիճակն ու դրանց զարգացման հեռանկարները:
Ընդգծվել է, որ երկկողմ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու տեսանկյունից մեծ կարևորություն է ներկայացնում թուրք-ղրղզական Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի երրորդ նիստը, որը պետք է տեղի ունենա այս տարվա հունիսի 3-ին:
Ուշադրություն է հատկացվել նաև Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցելու շրջանակներում երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խնդրին: Կողմերն անհրաժեշտ են համարել ռազմատեխնիկական համագործակցության հետագա խորացումը: