ԱՄՆ-ի ու Իրանի պատվիրակությունները երկկողմ հանդիպում են անցկացնում Վիեննայում. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Իրանի պատվիրակությունները երկկողմ հանդիպում են անցկացնում Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև ընթացող բանակցությունների չորրորդ փուլի շրջանակներում: Այս մասին հայտնել է իրանական պատվիրակությունում գործակալության աղբյուրը:

Վերջինիս խոսքերով՝ Իրանի ու ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդիպում են, որպեսզի մանրամասնորեն քննարկեն ապագա համապարփակ համաձայնագրի ասպեկտները: Նա ընդգծել է, որ դեռ կան խնդրահարույց հարցեր, սակայն իրենք պատրաստ են հասնել դրանց լուծմանը:

Աղբյուրը հավելել է, որ այսօր վաղ առավոտյան իրանական պատվիրակության հետ հանդիպել են ԵՄ-ի ներկայացուցիչները: Այսօր պլանավորված են ևս մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի համատեղ մամուլի ասուլիսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031