Թուրք-սիրիական սահմանի մոտ գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 30 մարդ
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին ընկած Ալ-Սալեմե անցակետի մոտ երեկ պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ: Պայթեցվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենա: Այս մասին հայտնել են սիրիացի իրավապաշտպանները:
Պայթյունը գրանցվել է Հալեպի նահանգի Ազեզ շրջանում, որը սահմանակից է Թուրքիային: Զոհվածների թվում կան 5 կանայք ու 3 երեխաներ: Կան տասնյակ վիրավորներ: Նրանց մի մասին բուժման նպատակով շտապօգնության 12 մեքենայով տեղափոխել են Թուրքիայի հիվանդանոցներ: